понедельник, 23 октября 2017 г.

Ջրի բերածը, ջուրն էլ կտանի...

Կյանքը տիեզերքի պես անսահմանափակ է, և ունի շատ գաղտնիքներ ու թաքստոցներ, որտեղ մարդու ամեն մի միտքը մի անսահմանություն է: Կյանքն ունի իր օրենքները և  պետք է հաջողության հասնելու համար աշխատել, քանի որ այն անսահման մտքերից մեկն այն է, որ «Ով աշխատի, նա կուտի»: 

Եթե ձեզ ժամանակ առ ժամանակ այս միտքը հիշեցնում են, դուք այն մի հասկացեք որպես հանդիմանություն, դա ասում են ձեզ և ձեր հաջողության համար: Եթե դու ինչ- որ բան աշխատում ես ուրիշի տանջանքի շնորհիվ, կամ ուղղակի գտնում ես, դա հաստատ  կկորցնես, այսինքն՝  «ջրի բերածը, ջուրն էլ կտանի»: Դրա համար սեփական հաջողության մեջ պետք է լինի սեփական չարչարանքն ու սեփական տանջանքը, հակառակ դեպքում այդ հաջուղությունը կլինի ոչ հարատև:

Комментариев нет:

Отправить комментарий