четверг, 9 ноября 2017 г.

Երջանկությունն ամենուր է, որոնի՛ր․․․

Կյանքը մի անվերջություն է, որտեղ դրվագները զանազան են: Ամեն մի դրվագում կարելի է գտնել ինչ- որ հետաքրքիր բան, որը կգրավի քեզ: Պետք է ընդամենը լավ որոնել: Այդ հետաքրքրությունները կյանքի սահմանումներն են, որոնք նշանակություն և կարևորություն են տալիս դրան: Այդ դրվագները, այդ հիշողությունները քաղցրացնում են կյանքը, իսկ այդ քաղցրությունը բերում է երջանկություն: Այսինքն երջանկությունը պետք է որոնել արկածային և հիշվող դրվագների տեսքով: Եթե հետաքրքրեցնես քո կյանքի ամեն մի վայրկյանը և այն լցնես հիշվող դրվագներով, կյանքը ինքնին կհետաքրքրանա, դու էլ քեզ երջանիկ կզգաս:

Комментариев нет:

Отправить комментарий